Բրիտանական ոստիկանությունը ազատ է արձակել Լոնդոնյան կամրջի վրա ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին՝ առանց մեղադրանք առաջադրելու, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ահաբեկչությունից հետո ոստիկանությունը 12 մարդու է ձերրբակալել՝ 7 կնոջ ու 5 տղամարդու, երկուսը՝ մի կին ու մի տղամարդ, ազատ էին արձակվել։ Ոստիկանությունը հայտնել էր երկու ահաբեկիչների անունները՝ ծագումով պակիստանցի՝ Բրիտանիայի քաղաքացի 27-ամյա Խուրամ Շազամ Բութը ու Ռաշիդ Ռեդուանը, որը վստահեցնում էր, որ ինքը ծագումով Լիբիայից է ու Մարոկոյից։ Վերջինի տարիքն անհայտ է ։ Հիմա ոստիկանությունը պարզում է երորրդ ահաբեկչի անձը։ Նրանք բոլորը սպանվել են ոստիկանների կողմից միջադեպի ընթացքում։
Հայտնի է, որ Խուրամ Շազադ Բատը մինչ այդ էլ է եղել ոստիկանության տեսադաշտում։
Հիշեցնենք, որ Լոնդոնի կամուրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել 48 մարդ։





























