«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Մելբուրնում պատանդառված կնոջ հետ կապված միջադեպի համար։ Reuters-ը, վկայակոչելով ԻՊ-ի տեղեկատվական ռեսուրսը, հայտնել է, որ կնոջը պատանդառած տղամարդը եղել է նրանց «զինվորը»։
ՀԻշեցնենք, որ հունիսի 5-ին ոստիկանները հաղորդագրություն էին ստացել պայթյունի մասին ու ժամանելով դեպքի վայր՝ բնակելի համալիրի նախասրահում հայտնաբերել էին հրազենով սպանված մի տղամարդու։
Պարզվել է, որ բնակարաններից մեկում անհայտ անձը ավելի քան մեկ ժամ գերի էր պահել մի կնոջ։ Ձախողված բանակցություններից հետո ոստիկանները սպանել էին ենթադրյալ հանցագործին ու ազատ արձակել պատանդին։ Գործողության ընթացքում վիրավորում էր ստացել երեք ոստիկան։





























