Հունիսի 5-ին, ժամը 22:33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի 01 QG 010 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.), «Mercedes E320» մակնիշի 16 xx 116 (վարորդ՝ Գ. Մ.) եւ «ԳԱԶել» մակնիշի 4672 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Հ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: