Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջ տունը թալանել են, հաղորդում է «Akhaltskha.net»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար եւ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիսի վերջին, երբ նա գտնվում էր Երեւանում:
Մարտին Պապոյանն գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները եւ 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի եւ վարորդական վկայականի հետ միասին:
Նրա խոսքով, դռները եւ պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է որ նման բան երբեք չի պատահել եւ նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երեւանում է ապրում եւ ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:
«От Мартина»-ի սեփականատերը իր բարեգործությունների շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում Ախալցխա քաղաքի ու շրջանի հայության հատվածում եւ այդ իսկ պատճառով դժվար է պատկերացնել թե ով կարող էր իրականացնել տվյալ ստոր արարքը:
Հարկ է նշել, որ ըստ մարդկանց խոսակցությունների վերջին ժամանակներս հարեւան գյուղերում եւս գրանցվել են գողության դեպքեր, ինչը շատ է մտահոգում տեղի բնակիչներին:





























