Բոլորիրն հայտնի է, որ հիվանդանոցների համար պետպատվերի փաստաթուղթը պարզապես աղբ է: Հունիսի 7-ին` այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017-20 թվականների սեփականաշնորհման ծրագրի քննարկման ժամանակ, որում ներկայացված են տասնյակից ավելի բժշկական հաստատություններ:
Անհրաժեշտ է հասկանալ, թե այս հիվանդանոցներն ինչու չեն կարող որպես պետական աշխատել: Նաեւ անհրաժեշտ է հասկան ալ, թե ինչու են նրանք այդպես մարտականորեն արհամարհում պետական պատվերը, հավելեց նա:
«Ես կարող եմ հարյուրավոր նամակներ ցույց տալ այն մարդկանց բողոքներով, որոնց պետական պատվեր է հասնում: Նրանք սոցիալապես խոցելի քաղաքացիներն են: Սակայն հիվանդանոցային ղեկավարների համար միեւնույն է: Նրանց համար տեղեկանքը աղբ է: Փող վճարիր: Փող չունես` շարունակիր հիվանդ մնալ: Այսպես են վարվում նույնիսկ զինվորականների հետ»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Հիվանդանոցների սեփականաշնորհման ծրագհրի մեջ պետք է մտցնեն պետական պատվերին հետեւելու ամենախիստ պահանջներ, հավելեց նա:





























