Հայաստանի քաղաքացի Գոհարիկը հայտնվել է դատարանում՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Թուրքիայում բնակվող Գոհարիկը պայմանավորվածություն է ձեռք բերելու հայաստանցի երկու մարմնավաճառների հետ եւ անցած տարի հյուրընկալել նրանց իր տանը: Գոհարիկը մարմնավաճառներին ապահովել է հաճախորդներով, որից հետո յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի 50 տոկոսը վերցրել իրեն:

Գոհարիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ 2 եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: