Հայաստանի հարկային ծառայությունը բիզնեսի համար անվճար խորհրդատվություններ կանցկացնի, որը պետք է ներկայացնի հարկային եւ հաշվապահական ամբողջ հաշվետվությունը: Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հունիսի 8-ի նիստում:
Այսպիսի ձեռնարկությունները հարկային ստուգումների ժամանակ ռիսկի խմբում չեն հայտնվի: Իսկ բիզնեսի պահանջով հարկային ծառայությունը պետք է հարկային հաշվարկի անվճար խորհրդատվություն տրամադրի:
Դրանից զատ, հնարավոր խախտումների դեպքում բիզնեսը ոչ թե կտուգանվի, այլ կնախազգուշացվի: Մինչեւ նախազգուշացնելը բիզնեսի մոտ խախտումը չի գրանցվում:
Նոր ռեժիմը կառաջարկվի խոշոր եւ (կամ) ենթաակցիզային բիզնեսին՝ մետաղի հանքավայրերին, ծխախոտի ֆաբրիկաներին, ալկոհոլի գործարաններին, էլեկտրակայաններին եւ հաղորդակցության ծառայությունների օպերատորներին, ինչպես նաեւ հեռահաղորդակցության օպերատորներին եւ ՏՏ ընկերություններին:
Նշենք, որ մի քանի տարի առաջ հարկային ծառայությունն արդեն օրինագիծ էր պատրաստել բիզնեսին անվճար խորհրդատվություն տրամադրելու մասին, սակայն հետո այն կասեցվեց հաշվապահական ընկերությունների բողոքի պատճառով, որոնք նշում էին, որ այդ դեպքում հարկայինում շահերի բախում կառաջանա ստուգումների եւ խորհուրդների միջեւ:





























