Սոմալիում «Էլ Շաբաբ»-ի գրոհայինները Փունթլենդ կիսաինքնավար շրջանում հարձակվել են ռազմաբազայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ 20 զինծառայող է զոհվել։ 

Սակայն Փունթլենդի բանակին հաջողվել է հետ խլել քաղաքը։ «Դա ծանր մարտ էր, մենք 20 զինծառայող կորցրեցինք, 14 ռազմական ավտոմեքենաներ հրկիզվել են։ Մեզ հաջողվեց հետ խլել քաղաքը»,-ասել է մայոր Մոհամեդ Աբդին։

Հարձակումը տեղ է ունեցել Փունթլենդում «Էլ Շաբաբ»-ի հինգ անդամների մահապատժի ենթարկելուց մի քանի օր անց։