Հունիսի 8-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Կորյունի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 8-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոլդովական եւ Բագրեւանդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի եւ Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 8-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Մխիթար Գոշի փողոցի թիվ 4 շենքի մոտ, հետընթաց շարժման ժամանակ, վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, այնուհետեւ փորձել է վերջինիս տեղափոխել հիվանդանոց, սակայն քաղաքացուհին հրաժարվել է բուժօգնությունից:

Կատարվում է քննություն: