Հայաստանում միկրոբիզնեսը պետական գնումներին կարող է ազատորեն մասնակցել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանխի պետական գնումների մեթոդաբանության եւ պետական ներքին վերահսկողության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը՝ մեկնաբանելով «Պետական գնումների մասին» օրենքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 24-ից։
Այժմ այդ ընկերություններից չի պահանջվում ոչ փորձ, ոչ ֆինանսական երաշխիքներ, որ տեխնիկական միջոցներ։
Դյուրացված են պայմանները նաեւ մինչեւ 70 մլն դրամ հայտերով (շուրջ 145 հազար դոլար-խմբ) փոքր ու միջին մրցույթների համար։ Այս պարագայում մասնակիցներին բանկային երաշխիք անհրաժեշտ չէ։ Նրանք պարզապես գրավոր պարտավորվածություն կներկայացնեն, որ կվճարեն իրենց գնային առաջարկի 5 տոկոսը, եթե հաղթելու դեպքում չկատարեն մրցույթի պայմանները։
«70 մլն դրամից բարձր հայտերի համար մենք պահպանում ենք նախկին վերահսկողությունը։ Այստեղ նախկինի պես բանկային երաշխիք է անհրաժեշտ»,-հայտարարեց նա։
Վերջապես, նախկինում պետական մրցույթներին չէին կարող մասնակցել ուշացած հարկային պարտականություններ ունեցող ընկերությունները; Այժմ թույլատրվում է մասնակցել ոչ մեծ պարտքեր ունեցող ընկերություններին՝ գնային հայտի 1 տոկոսից ոչ ավելիի եւ 50 հազար դրամից ոչ բարձր պարտավորվածությունների դեպքում։





























