Թեքսաս նահանգի Արլինգթոն քաղաքում վայ-գողը վախեցել է փոքր շնից ու մնացել առանց գողոնի։ Երբ գողը դռնից մտել է տուն, նրան դիմավորել է չիխուախուան։ Շունը ոչ միայն հաչել է անցանկալի հյուրի վրա, այլեւ վռնդել նրան։Տղամարդը արագ հեռացել է։ Մինչդեռ, ոստիկանության տվյալներով, գողը բավականին պատկառելի չափսեր ուներ՝ մոտ 180 սմ հասակ ու 100 կգ քաշ։