Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը պաշտոնապես փոխել է իր անունը, հայտնել է Verdens Gang-ը։

Նա գրանցվել է Ֆյոտոլֆ Հանսեն անունով։

Հիշեցնենք, որ 2011-ին Անդերս Բրեյվիկը պայթյուն է կազմակերպել Օսլոյում ու զանգվածային սպանություններ Ութեյա կղզում։ Նրա գործողությունների հետեւանքով զոհվել էր 77 մարդ։ Նրան ազատազրկել են 21 տարով, որը նորվեգիական օրենքներով ազատազրկման առավելագույն ժամկետն է։