ԱՄՆ շուկայից մոտ ժամանակներս կվերարան օպիումի հիմքով ցավազրկողները, մասնավորապես Opana ER դեղամիջոցը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների հսկողության հարցերով կազմակերպությունը (FDA), հայտնում է Americaru-ն։
Նման որոշման պատճառը բնակչության կողմից նման դեղամիջոցների չարաշահման փաստերն ու չափաբաժնի մեծ քանակության գերազանցումներն են։
Opana ER դեղամիջոցը Ինդիանայում 2015-ին բռնկված սկանդալի կենտրոնում էր հայտնվել՝ թմրամոլերը այն ներարկել էին ու ՄԻԱՎ-ով վարակել 142 մարդու։ Opana ER-ը կամ օքսիմորֆոն հիդրոքլորիդը օգտագործվոււմ է շատ ուժեղ ցավի դեմ պայքարի համար, որն անհնար է վերացնել սովորական անալգետիկներով։ FDA-ը դրա վաճառքը թույլատրել էր 2006-ին։
ԱՄՆ-ում 2015-ին օպիոդների չափաբաժնի գերազանցումից ավելի քան 33 000 մարդ էր մահացել, ավելի քան երբևէ։ Մահերի գրեթե կեսը դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների չարաշահման հետևանք էր։





























