13 ծովային հետեւակային է զոհվել Ֆիլիպինների հարաում Մարավիայի համար մարտերում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ժո-Արա Գերերային։ 

Նրա խոսքով՝ հետեւակայինները զոհվել են գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ։ Այսպիսով, զոհված զինծառայողների թիվը 58 է։ Զոհվել են նաեւ 20 խաղաղ բնակիչներ եւ ավելի քան 100 գրոհային։

Գերերան ասել է, որ զինծառայողները հույս ունեն մինչեւ երկուշաբթի՝ հունիսի 12-ը, ազատագրել Մարավիան։