Հանրապետության տարածքում` հունիսի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 11-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 12-14-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +27+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +24+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +29+32,
Արարատում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+25,
Արցախում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +24+27:





























