Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:56-ին, մարվել՝ 11.30-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Ա.-ին պատկանող վագոն-տնակը՝ գույքով (մոտ 27 քմ):





























