Հայտնաբերվել է հունիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Երեւանի Սեբաստիայի փողոցի 104/3 տան բնակիչ,88-ամյա Պերճ Սիրականի Կարապետյանի դիակը:

Հիշեցնենք, որ նա հունիսի 7-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել եւ նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Ձեռնարկված միջոցառումների եւ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 9-ին Կուրղինյան փողոցի թիվ 122/3 տան հարեւանությամբ գտնվող ամայի դաշտում հայտնաբերել է Պերճ Կարապետյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: