Սան Պաուլուում ձերբակալվել է կալաբրիական մաֆիայի պարագլուխներից Վինչենցո Մակրին։ Վերջինը հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչ Անտոնիո Մակրիի որդին է, որին անվանում են «երկու աշխարհների ղեկավար»՝ Կանադայի եւ ԱՄՆ-ի տարածքում ծավալած հանցավոր գործունեության համար։ Նա սպանվել է 975 թվականին, Իտալիայում՝ մաֆիոզային կլանների միջեւ հաշվեհարդարի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա որդին՝ Վինչենցոն շարունակեց հոր գործը։ Հայտնի է, որ 1989-2002 թվականներին նա պատիժ է կրել ամերիկյան բանտում՝ թմրանյութերի միջազգային մաքսանենգության մեղադրանքով։ Վերջին տարիներին նա բնակվում էր Նիդեռլանդներում, որտեղ շարունակել է ծառայել նդրանգետայի հանցավոր շահերին։
Իտալական ոստիկանությունը հաղորդել է, որ Վինչենցոն ձերբակալվել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի օդանավակայանում։ Նա փորձել է Վենեսուելա մեկնել, որտեղ ապրել է կեղծ փաստաթղթերով։





























