Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել։ «Սինհուա»-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսային Ութարաքհանդ նահանգում։ Ուղղաթիռն ընկել է թռիչքի ժամանակ։ Մեխանիկը զոհվել է, երկու օդաչուները վնասվել են։

Ուղղաթիռում գտնվող հինգ ուղեւորները չեն տուժել։

Հարդիվար քաղաքում մասնավոր ընկերությանը պատկանող Agusta 119 ուղղաթիռը հավասարակշռությունը կորցրել է  թռիքչի ժամանակ։