Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երեխաների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։
Report- փոխանցմամբ՝ 60 երեխա հիվանդանոց է տեղափոխվել։ Երեխաներն ունեն հիվանդության նույն ախտանիշները՝ թուլություն, սրտխառնուք եւ գլխացավեր։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո երեխաների մի մասին թույլ են տվել տուն գնալ, սակայն մոտ 40 երեխա դեռ հիվանդանոցում է։ Թունավորման պատճառները դեռ հայտնի չեն։





























