Կանադայի Քվեբեք նահանգում ոստիկանությունը չեզոքացրել է 4 մարդու սպանած տղամարդուն: Սպանվածների թվում նաեւ երեխա կա:

Քվեբեքից հյուսիս գտնվող Ակուլիվիկ գյուղում 19-ամյա երիտասարդը դանակով զինված հարձակվել է մասնավոր տների բնակիչների վրա: Երբ հանցագործը փորձել է թափանցել չորրորդ տուն, իրավապահները նրան չեզոքացրել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարձակումների հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 10 տարեկան երեխա: