Պետական եկամուտների Կոմիտեն չի հերքում, որ ստուգումներ են իրականացվում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում:
Այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստուգումների վերաբերյալ մամուլի հրապարակումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել:
««Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասված է պարզաբանման մեջ:





























