Աֆղանստանում ձերբակալվել է Քաբուլի ահաբեկչությունների հնարավոր կազմակերպիչը։ «Սինհուա»-ն, վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ն, հաղորդում է, որ ձերբակալվածը «Թալիբան» խմբավորման բարձրաստիճան հրամանատար է։

Նշվում է, որ «Թալիբան»-ի հրամանատար Կարիր Մոհամադ Ալլահը, որը պատասխանատու է ահաբեկչությունների համար, հունիսի 12-ին ձերբակալվել է Վարդակ նահանգում։ Ձերբակալվելիս նրա մոտ եղել է մեծ թվով զենք ու զինամթերք, այդ թվում՝ 10 ականանետային ական։ Խոստովանելով մեղքը՝ նա ասել է, որ եւս մեկ ահաբեկչություն էր ծրագրում։