Facebook-ում «աստվածանարգ մեկնաբանությունների» համար պակիստանցի Թայմուր Ռազան կյանքով կվճարի, հաղորդում է The Verge-ն։
Նա դատապարտվել է կրոնական գործիչների, այդ թվում՝ Մուհամեդ մարգարեի հասցեին բացասական մեկնաբանությունների համար։ Ռազան իսլամի վերաբերյալ երկխոսություն է վարել մեկ այլ տղամարդու հետ, որը, պարզվում է, կառավարության գործակալ էր։
Ռազան վերջին տարում աստվածանարգության համար կալանավորված Պակիստանի 15-րդ քաղաքացին է։
Նշենք, որ աստվածանարգությունը Պակիստանում քրեորեն պատժելի հանցագործություն է։




























