2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձեւը եւ տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչեւ 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով եւ անվճար:

Դեռեւս տարվա սկզբից ՍԱՊԾ-ն նախաձեռնել էր մի շարք հանդիպումներ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հետ՝ նրանց ներկայացնելով սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները եւ տեղեկացնելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերն առաջիկայում շրջանառության մեջ դնելու պահանջի մասին:

Հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջը կգործի արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից: