Չինաստանի Ազգային բանկը մեծ պանդաների պատկերով ոսկե եւ արծաթե երեք մետաղադրամ է թողարկել՝ 5, 80 եւ 500 յուան անվանական արժեքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
500 յուան անվանական արժեքով մետաղադրամը 50 գրամ ոսկի եւ 12 գրամ արծաթ է պարունակում: Դրա վրա եղեգ ծամող պանդա է պատկերված:
Շարքը թողարկվել է պանդաների պատկերով առաջին չինական մետաղադրամների թողարկման 35-ամյա առիթով: Դրանք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհի դրամագետների շրջանում: Մեծ պանդաները Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն են:





























