Հունիսի 14-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմունկի ջնջխված-պատռված վերք` կոտրվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած՝ օպերատիվ խմբին ժամը 1.50-ին տղամարդը բացատրություն է տվել, որ ժամը 00.30-ին վարելով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Բալահովիտ-Երեւան ճանապարհին` ռեստորանային համալիրի մոտ, հանդիպակաց երթեւեկելի գոտով երթեւեկող անհայտ ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենայի ձախ հայելուն եւ պատուհանից դուրս հանած ձախ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: