Հունիսի 14-ին, ժամը 18.20-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























