«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր առաջ գդալ կուլ տված եւ քաղաքացիական հիվանդանոցում վիրահատության ենթարկված 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Մեզ հետ զրույցում   ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ նշեց, որ Արթուր Մելիքյանն այժմ հետվիրահատական շրջանում է, նա վերականգնվելուց հետո կտեղափոխվի ՔԿՀ:

Հիշեցնենք, որ Արթուր Մելիքյանին վիրահատելուց հետո աղիներից դուրս են բերել 4 օտար իր` 3 գդալի պոչ եւ մեկ եղունգի կտրիչ:

Նա 4 տարվա ազատազրկման է դատապարտվել հափշտակության համար: