ԱՄՆ-ում առանց պաշտպանիչ հանդերձանքի Նիագարայի ջրվեժ ցատկած ամերիկացին երկրորդ փորձից հետո մահացած է հայտնաբերվել։
Syracuse կայքը գրում է, որ 2003 թվականին Քիրք Ռ. Ջոնսն առաջին մարդն է դարձել, որն առանց որեւէ պաշտպանության ցատկել է ջրվեժի մեջ։ 14 տարի անց ոստիկանությունը նրա մարմինը հայտնաբերել է Օնտարիո լճում։
Ոստիկանությունը կարծում է, որ Քիրքը որոշել է կրկնել փորձը, որն այս անգամ ողբերգական ավարտ ունեցավ։ Ոստիկանությունում ենթադրում են, որ հնարավոր է Քիրքը փորձել է հատել ջրվեժը մեծ փչովի փուչիկով, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել։





























