Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ 6,5 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դա բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորվել է 3.2 տոկոսի աճ:

Նրա խոսքով, ՀՆԱ աճին նպաստել է արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտն ու առևտուրը:

Նախարարը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին  կազմել է  5,7 տոկոս. «Հունիսին, չի բացառվում, որ ևս մի փոքր դանդաղում ունենանք, բայց էական նվազում տարվա կտրվածքով չենք ակնկալում։ Արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, մասնավորապես՝ արտահանումը կազմել է 16 տոկոս, իսկ ներմուծումը՝ 14 տոկոսից մի փոքր ավելի: Այսինքն՝ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը»: