2017-22 թթ Հայաստանում ուզում են 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Այս մասին ասվում է Կառավարության պաշտոնապես հրապարակված ծրագրում, որի քննարկումները մոտ ժամանակներս են սկսվելու խորհրդարանում։

Ծրագրվում է աղքատության մակարդակը նվազեցնել 12 տոկոսային կետով (հիմա այն Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս)։

Նշենք, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության առաջին ծրագրում, որը ներկայացվել է 2016-ի հոկտեմբերին, աշխատավարձի ու աղքատության կրճատման որեւէ նպատակային ցուցանիշներ նշված չեն եղել։