ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Պեկինը չի կարող օգնել Վաշինգտոնին Հյուսիսային Կորեայի հարցում։ «Ես շատ եմ գնահատում նախագահ Սի Ցզինպինի ու Չինաստանի ջանքերը՝ Հյուսիսային Կորեայի հարցում օգնելու կապակցությամբ, բայց դա արդյունք չտվեց։ Չնայած ես գիտեմ, որ Չինաստանը փորձել է»,- գրել է Թրամփը իր Twitter միկրոբլոգում։