Մենք պետք է այնպես անենք, որ բիզնեսի համար պայմանները հավասար լինեն: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարության 2017-2022 թվականների գործունեության ներկայացրած ծրագրի քննարկման շրջանակում պատասխանելով «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:
Վարչապետի հավաստիացմամբ` ամեն դեպքում, կառավարությունն իր առջեւ նման խնդիր է դրել եւ հետեւում է դրա կատարմանը: «Մենք մեր ծրագիրը կազմում ենք ոչ թե բիզնեսի կամ քաղաքացիների ինչ-որ կոնկրետ խմբի համար, այլ բոլորի: Այս պատճառով էլ բոլորի համար պայմանները հավասար են»,- հավելեց Կարապոետյանը:





























