Պատերազմական իրավիճակի հետեւանքով երկարատեւ դադարից հետո վերականգնվեց Սիրիայի եւ Հայաստանի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունը:
Սիրիայում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ, հունիսի 21-ին կայացել է սիրիական «Աջնիհաթ Աշ-Շամ» ավիաընկերության Երեւան-Դամասկոս առաջին փորձնական չվերթը:
Դամասկոս-Երեւան կանոնավոր չվերթի բացումը մեծ արձագանք է ստացել Սիրիայում, այդ թվում նաեւ սիրիահայ համայնքում:
Ուղիղ չվերթի առկայությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների գործարար մթոլորտի եւ երկկողմ բազմաոլորտ համագործակցության համար:
Դամասկոս-Երեւան կանոնավոր չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 28-ին Երեւանում:




























