Երեւանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները Հայաստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ:
Բորդյուժան ժամանել է Երեւան՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:





























