Ռուսական ու չինական ընկերություններն ավելի քան 10 մլրդ դոլարի համաձայնագրեր կկնքեն։ Համաձայնագրերը կստորագրվեն ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի Ռուսաստան այցի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի օգնական Լի Հուեյլայը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի այցի շրջանակում երկու երկրների ընկերությունները մի քանի տասնյակ համաձայնագրեր կստորագրեն՝ ավելի քան 10 մլրդ դոլարի»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հուլիսի 3-4-ը Ռուսաստան այցի շրջանակում Սի Ցզինպինը մտադիր է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։





























