Թուրքական Էֆես քաղաքում Վիեննայի կամերային նվագախմբի համերգի ժամանակ բեմ է դուրս եկել մի շուն, հայտնում է Daily Mail-ը։

IKSEV փառատոնի ընթացքում Ֆելիքս Մենդելսոնի № 4 սիմֆոնիայի կատարման ժամանակ նվագախմբին է միացել մի լաբրադոր տեսակի շուն։

 Շունը հոգնած քայլել է երաժիշտների կողքով ու պառկել նվագավարից ոչ հեռու։ Ջութակահարը, որի կողքին տեղավորվել էր կենդանին, ժպիտով ուսումնասիրում էր անսպասելի հյուրին, բայց շարունակում էր նվագել։ Հանդիսատեսը շանը դիմավորել է ծիծաղով ու ծափահարություններով։