Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելու 20-ամյա տարեդարձը տոնելիս Հոնկոնգում բախումներ են տեղի ունեցել՝ ժողովրդավարության կողմնակից եւ պեկինամետ ցուցարարների ու ոստիկանության միջեւ, փոխանցում է BBC-ն։

«Դեմոսիստո» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ հինգ անդամներ ձերբակալվել են, ձերբակալվել են նաեւ Սոցիալ-դմոկրատների լիգայի 4 անդամներ։

Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են. «Հեռու, միակուսակցական բռնապետություն»։

Տոնակատարությանը մասնակցել է ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը։ Նա նաեւ ներկա է եղել Հոնկոնգի վարչակազմի նոր ղեկավարի՝ Քերրի Լամի երդմնակալության արարողությանը։