Փորձագետները հրապարակել են այն ավտոմեքենաների մակնիշները, որոնք, նրանց կարծիքով, սկսնակներին առավել լավ են համապատասխանում:

«Ավտովզգլյադը» հայտնում է, թե փորձագետները կարծում են, որ չնայած «ավտոմատի» վրա վարել սովորելն ավելի հեշտ է, այնուամենայնիվ ավելի լավ է փորձել «մեխանիկան» յուրացնել: Նախնական փուլում հարկ է հրաժարվել «մեծաչափ» մեքենաներից, ամենագնացներից կամ երկար սեդաններից:

Փորձագետները սկսնակների համար ամենահամապատասխան մեքենաներ են համարում Volkswagen Polo-ն, Skoda Rapid-ը, Hyundai Solaris-ը, Renault Sandero-ն եւ Ford Fiesta-ն: