Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով դարձյալ տասնյակ չերթներ են հետաձգվել:

«Մոսլենտան» հայտնում է, որ հետաձգվել եւ չեղարկել է ավելի քան 50 չվերթ: Մոսկվայի ժամանակով ժամը 17.21-ի դրությամբ` «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 18 թռիչք, «Վնուկովո»-ում` մեկ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 29 չվերթ եւ չեղարկվել 5 չվերթ: «Ժուկովսկի»-ում չվացուցակում փոփոխություններ չկան: 

Նշենք, որ հետաձգվել է «Շերեմետեւո» օդանավակայանից դեպի Երեւան թռչող երկու չվերթներ։ Այս պահի դրությամբ, թիվ 4277 չվերթները հետաձգվել է մեկ ժամով, թիվ 1862 չվերթը՝ երեք ժամով։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻ ծառայության Մոսկվայի վարչությունը արտահերթ նախազգուշացում է հայտարարել` կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Մոսկվայի շրջանում սպասվում է կայծակ եւ տեղատարափ անձրեւ: Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 12-17 մետրի: