Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հրթիռները կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի։  Համապատասխան հոդվածը Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերի օրը հրապարակվել է երկրի կենտրոնական կուսակցական պարբերականում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կորեական ազգային բանակի ռազմավարական զորքերը անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել երկրագնդի ցանկացած կետի ուղղությամբ»,-հավաստել է պարբերականը։ Նշվում է, որ հարյուր արձակումից հարյուրն էլ նպատակին կծառայեն, քանի որ շարժական արագ մեկնարկային սարքավորումների շնորհիվ այդ հրթիռները հնարավոր չէ նկատել։ 

Պարբերականը հիշեցնում է նաեւ բարեհաջող փորձարկումների մասին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Հավսոն-12» բարձրացված միջին հեռահարությամբ նորագույն բալիստիկ հրթիռին եւ գործողությունների միջին շառավղով «Փուքիքսոն-12»-ին, ինչպես նաեւ «երկիր-նավ» դասի թեւավոր հրթիռներին։