Հայաստանի 1354 դպրոցներից արդեն 260-ում գործում է ներառական կրթությունը, իսկ 2016-2017 ուսումնական տարում նման դպրոցների թիվը կավելանա 78-ով։ Այս մասին ասված է 2016 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որը քննարկվում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում:

Ծրագիրը հատկապես ակտիվորեն տարածվել է երկրի հարավում՝ Սյունիքի մարզում (ըստ ծրագրի՝ դրանում հերթով ներառվում են տարբեր մարզեր)։ Այդ դպրոցներում սովորում են շուրջ 6.700 երեխաներ։

2016 թվականին ներառական կրթության ծախսերը կազմել են շուրջ 3.2 մլրդ դրամ (շուրջ 6.6 մլն դոլար)։