Instagram-ի thuie օգտատերը սոցիալական հարթակներում մեծ ճանաչում է ձեռք բերել իր եւ իր երեխայի ինքնատիպ լուսանկարների շնորհիվ: Ինչպես բոլոր մայրիկները, ավստրալացի այս կինը նույնպես սիրում է իր դստերը նկարել: Տեսնելով որ նկարները չափից շատ են եւ արդեն մոռացվում են, նա որոշում է խմբագրել նկարները ստեղծագործական եւ արկածային մոտիվներով, ու հրապարակել դրանք Intsagram-ի իր էջում: Այս մասին նա պատմում է huffingtonpost.com-ին տված իր հարցազրույցում:
Thuie-ին իր էջը նկարագրում է որպես վիզուալ օրագիր: Նա ունի արդեն 14 հազար հետևորդ և 2000-ից ավելի լուսանկար: Իր երեխայի լուսանկարները նա խմբագրում է PicsArt սոցիալական կայքի եւ ֆոտոխմբագրման հավելվածի միջոցով եւ հրապարակում #banksiiantics հեշթեգով: Instagram-ի այս օգտատիրոջն արդեն հասցրել են անդրադառնալ մի շարք միջազգային կայքեր. parents.com, whattoexpect.com, huffingtonpost.com:
PicsArt հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS, Android և Windows հեռախոսների համար:
.jpg)
.jpg)




























