Թումանյանի տուն թանգարանի շուրջ կհայտնվեն նոր քանդակներ՝ քարից ու փայտից։ Այս մասին հուլիսի 3-ին ԱԺ-ում հայտնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ 2016-ի պետբյուջեի մասին հաշտետվության քննարկման ժամանակ։
Լոռվա մարզի Դսեղ գյուղում, որտեղ ծնվել է մեծ հայ գրողը, անցել է երիտասարդ քանդակագործների սիմպոզիումը։ Այնտեղ կբերեն 15 քարեր՝ 2 մ բարձրությամբ։ Քանդակագործները դրանք կվերածեն թումանյանական հեքիաթների ու պոեմների հերոսների, որոնք կդիմավորեն հյուրերին ու ցույց կտան ճանապարհը մինչեւ տուն- թանգարան։
«Դրա շուրջ ծառեր են եղել, որոնք մի քանի տասնյակ տարեկան էին։ Դրանք հին էին ու քամուց կարող էին ընկնել։ Մենք դրանք սղոցել ենք, ու դրանց տեղում նորերն ենք տնկել։ Իսկ քանդակագործները ստացել են նոր նյութ թումանյանական մոտիվներով ստեղծագործության համար»,- հայտնել է նախարարը։




























