Մենք չենք կարող ՀԿ-ից հարցնել` Սեւանից ջուր բաց թողնե՞նք, թե՞ ոչ: Այս մասին հուլիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:
Ի պատասխան լճի որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողությանը վերաբերող հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին` Հարությունյանը նշեց, որ հիմնական որոշումները պետք է ընդունեն պատասխանատու մարմինները: «Մենք չենք կարող 10-15 ՀԿ-ի հավաքել եւ նրանցից հարցնել` Սեւանից ջուր բաց թողնե՞նք, թե՞ ոչ»,- ասաց Հարությունյանը:
Նշենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման եւ պահպանման մասին» օրենքի համաձայն` լճից ոռոգման եւ էներգետիկ նպատակներով ջուր կարելի է բաց թողնել տարեկան 170 մլն խոր.մետրից ոչ ավելի: Օրենքում կատարված փոփոխությունների օրինագծով նախատեսվում է այս տարի ջրառը հասցնել 270 մլն խոր.մետրի` գյուղացիների ոռոգման ջրի պահանջների պատճառով:





























