Կատալոնիան անհապաղ կհայտնի իր անկախացման մասին, եթե հոկտեմբերին ծրագրվող հանրաքվեի ընթացքում բնակիչների մեծ մասը քվեարկի անկախության օգտին, հայտնել է տարածաշրջանային կոալիցիայի ներկայացուցիչ Գաբրիելա Սերան, փոխանցում է AFP-ը։

«Եթե մեծամասնությունը քվեարկի Կատալոնյան հանրապետության ստեղծման օգտին, մենք միանգամից կհայտարարենք անկախացման մասին»,- ասել է նա։

Նշում են, որ Կատալոնիայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կօգնի խուսափել անկախության մասին հանրաքվե կազմակերպելու համար բոլոր իրավաբանական ու գործնական խոչընդոտներից։ Օրինագծի շուրջ քննարկումը պետք է կայանա օգոստոսի վերջին։