Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կատակով եղանակի տեսության հետ է համեմատել Պուտինի ու Թրամփի հանդիպման կապակցությամբ ակնկալիքները, հայտնում է Life-ը։

«Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում վաղվա եղանակից»,- լրագրողներին հռետորական հարցով է պատասխանել Լավրովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Համբուրգում հուլիսի 7-ին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի ուշ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին պատմել է երկու առաջնորդների զրույցի ձեւաչափի մասին։