Միչիգան նահանգում բնակվող հայկական ընտանիքը պայքարում է տեղի իշխանությունների դեմ՝ փորձելով վերադարձնել իրենց ռեստորանի հաջողության խորհրդանիշը։
Սանդրա ու Հրաչ Քարդաշյանները Kardashian Bakery and Grill ռեստորանի սեփականատերերն են։ Այդ հաստատության խորհրդանիշը մի շիկահեր, երկարաոտ ու կարմրազգեստ կանացի մանեկեն էր։ Սակայն տեղի իշխանությունները պնդել են, որ մանեկենը փողոցից հանվի ու դրվի հենց ռեստորանի ներսում։
Իսկ Քարդաշյանների ընտանիքը համարում է, որ մանեկենի տեղափոխությունից իրենց բիզնեսը տուժել է։
Միաժամանակ իշխանությունները վստահեցնում են, որ առաջնորդվում են գովազդի տեղակայման մասին վերջին որոշումով։





























