Կատարը նախկին պես համարում է, որ արաբական երկրների պահանջներն անիրատեսական են ու չեն կարող իրականացվել։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ցանկացած պահանջ պետք է իրատեսական ու իրագործելի լինի, սակայն ներկայացված պահանջները չեն կարող իրականացվել։ Այնտեղ խոսքը  ոչ թե ահաբեկչության, այլ լրատվամիջոցների ազատության չեղարկման, ինքնիշխանության խախտման ու ներքին գործերին միջամտելու մասին է»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա նշել է, որ Կատարը զբաղեցրել է ու զբաղեցնում է կառոցողական ու հասուն դիրքորոշում այդ ճգնաժամում։  «Կատարը գործելու է պատասխանատու, ի տարբերություն նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված մեր երկրի հանդեպ»,- ասել է նախարարը։

Ընդ որում ԱԳ նախարարը հայտնել է, որ Կատարը ուսումնասիրել է բոլոր պահանջները, որոնք շարադրված են արաբական չորս պետությունների վերջնագրում, միջազգային իրավունքին դրանց համապատասխանելիության տեսակետից։ Նրա խոսքով ոչ մի ինքնիշխան պետություն չի կարող ընդունել նման պահանջներ։